Նիժնի Նովգորոդում ոստիկանության սպային ձերբակալվածներին տանջելու մեջ են կասկածում: Հունվարի 18-ին Նիժնի Նովգորոդի ոստիկանության №1 բաժանմունքի պետի տեղակալի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը:
Սպան չի խոստովանել մեղքը՝ ցուցմունք տալուց հրաժարվելով:
Ապրիլին Խոշտանգումների դեմ միջտարածաշրջանային կոմիտե էին դիմել Նիզամի Հասանովը եւ Էլշան Զամանովը՝ պնդելով, որ ոստիկաններն իրենց կտտանքների են ենթարկել. Ծեծել են, գլխներին տոպրակ հագցրել, սպառնացել բռնաբարել եւ պահանջել են խոստովանել ավտոմեքենաների առեւանգումը: Ի վերջո, ձերբակալվածները ստորագրել էին բոլոր փաստաթղթերը, հայտնում է grani.ru-ն:





























