Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 21-ին, ժամը 09.20-ին, օդանավակայանից  բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված  Լեւոն Մ.-ն;

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011 թ. հուլիսի 23-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ տեղափոխելու մեղադրանքով:

Լեւոն Մ.-ն կալանավորված է: