Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 21-ին, ժամը 15.00-ին, Մեծ Պարնի գյուղի մոտ գտնվող գազալցակայանից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Ստեփան Ա.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունվարի 14-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: