Դաղստանում փետրվարի 5-ին հարձակման արդյունքում սպանվել է ծայրահեղականության դեմ պայքարի միջշրջանային բաժնի պետ Գապիզ Իսաեւը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով հանրապետության ՆԳՆ-ն, Բարձրաստիճան ոստիկանի մեքենան պայթեցվել է առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում, Իշերբաշ քաղաքի Լերմոնտովի փողոցում:
Իսաեւը ստացած վնասվածքներից տեղում զովել է: Հանրապետության իրավապահները դեռ չեն հաղորդում Իսաեւի դեմ կատարված մահափորձի հնարավոր պատճառների մասին:
Դեպքի վայր է ժամանել ՆԳՆ եւ դատախազության արագ արձագանքման խումբը: Կատարվածի հանգամանքները ճշտվում են:




























