Ֆրանսիական Ռուան քաղաքը պատել էր տարօրինակ տհաճ հոտ եւ քաղաքի բնակիչները շտապել են զանգահարել արտակարգ իրադրությունների ծառայություններին, իսկ ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել: Քաղաքի քիմիական գործարաններից մեկում վթար էր եղել:
Ընդ որում տհաճ հոտը հասել է մինչեւ Փարիզ, որը դեպքի վայրից ավելի քան 100 կմ հեռու է գտնվում:
Ֆրանսիայի ՆԳՆ-ն պարզաբանել է բնակիչներին. Հոտի տարածման պատճառը Մերկապտան անվանումով համ ու հոտ ունեցող նյութն է, որն արդյունաբերողները խառնում են կենցաղային գազին: Գերատեսչությունում ընդգծել են, որ նյութը թունավոր չէ եւ կյանքի համար վտանգ չի ստեղծում , հաղորդում է ՆՏՎ-ն: Հրշեջ-փրկարարական ծառայությունների կանխատեսմամբ` տհաճ հոտի ամպը պետք է ցրվի այսօր:
Տիոլները օգտագործում են արդյունաբերության մեջ` հոտային նյութը խառնում են թունավոր եւ հոտ չունեցող իրերին, որպեսզի հայտնաբերեն նրանց հունը:Նույն նպատակով Տիոլները խառնում են կենցաղային գազերի հետ:





























