Թբիլիսիի օդանավակայանում կալանավորվել է Հայաստանի քաղաքացի Գուրգեն Բեսալյանը` թանկարժեք հեռախոսների անօրինական ներմուծման համար, հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:

Քննության տվյալներով` Գուրգեն Բեսալյանը հարկերից խուսափելու համար շրջանցելով մաքսային հսկողությունն Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծել է թանկարժեք հեռախոսներ` Iphone 4s,  Iphone 5, Samsung galaxy s3, ընդհանուր արժեքը կազմել է 19 245 լարի (մոտ 11,5 հազար դոլար):

Ըստ «Նովոստի Գրուզիա»-ի, քննությունը վարում են համաձայն Վրաստանի ՔՕ 214 հոդվածի` Վրաստանի պետական սահմանով ապրանքների անցկացման կարգի խախտում, որը նախատեսում է  3-ից 7 տարի ազատազրկում: