Գործազուրկների թիվն աշխարհում 2012թ. հասել է մինչեւ 197 մլն մարդու,  եւ առաջիկա տարիների վերաբերյալ կանխատեսումները եւս մխիթարական չեն: Այս մասին նշվում է «Զբաղվածության գլոբալ միտումները -2013» զեկույցում, որը ներկայացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:

Ըստ ԱՄԿ-ի` աշխարհում գործազուրկների թիվը 2012թ-ին աճել է  4,2 միլիոնով` անցնելով 197 միլիոնը, իսկ գործազրկության գլոբալ մակարդակը կազմել է 5,9%: Անցած տարի աշխատանքից զրկվածների միայն մեկ քառորդն է բնակվում զարգացած երկրներում, մնացած 75%-ը բնակվում են զարգացած պետություններում  եւ Արեւելյան Ասիայի ու Աֆրիկայի երկրներում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, փորձագետները լավատեսորեն չեն տրամադրված նաեւ ապագայի նկատմամբ: Ըստ ԱՄԿ կանխատեսումների` 2013թ-ին գործազուրկների թիվը կհամալրի եւս 5,1 մլն, 2014թ-ին` 3 մլն մարդ: