ԱՄՆ-ի ավիացիան սկսել է ֆրանսիական զորքի եւ տեխնիկայի տեղափոխումը Մալի, լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քատուղար Ջորջ Լիթլը:

Ըստ նրա` ԱՄՆ-ի С-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռները Ֆրանսիայի Իստրայից Մալիի մայրաքաղաք Բամակո 80 զինվոր եւ 124 տ բեռ են տեղափոխել: Կատարվել է հինգ թռիչք: Լիթլը նշել է, որ Վաշինգտոնը դեռ քննարկում է ֆրանսիական ռազմական ավիացիայի վերալիցքավորման համար ամերիկյան օդային տանկերներ ուղարկելու մասին Փարիզի խնդրանքը:   
Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն դաշնակիցներին հետախուզական տեղեկատվություն է տրամադրում աֆրիկյան երկրի իրավիճակի մասին, գրում է vesti.ru-ն:

Վաշինգտոնը նաեւ Փարիզին առաջարկել է գործողության ընթացքում կիրառել ամերիկյան անօդաչու թռչող սարքերը: Միաժամանակ ռազմական գործողություններին ամերիկյան զորքերի մասնակցության մասին խոսք չկա: