Ամերիկյան համացանցային Google Inc. ընկերության 2012թ. տարեկան շահույթը գերազանցել է 50 միլիարդ դոլարը:
2011թ. համեմատ IT գիգանտի շահույթն ավելացել է եռակի, իսկ մաքուր եկամուտն աճել է 10%-ով: Այն կազմել է 10,74 միլիարդ դոլար:
2012թ. IV քառորդում Google Inc.-ի մաքուր եկամուտը կազմել է 2,89 միլիարդ դոլար`2011թ. համեմատ ավելանալով 6,6%-ով:
2011թ. IV քառորդում ընկերության մաքուր եկամուտը կազմել էր 2,71 միլիարդ դոլար: Հակառակը, ընկերության գործառնական շահույթը նվազել է 3,4%-ով եւ կազմել 3,39 միլիարդ դոլար` նախորդ տարվա 3,51 միլիարդ դոլարի փոխարեն, հայտնում է rbc-ն:
IT-հսկայի շահույթի ավելացումը փորձագետները կապում են շուկայում բջջային եւ համացանցային գովազդի աճով, որտեղ Google-ինն է ընդհանուր շրջանառության 41%-ը:
Ներկայումս Google-ը որոնողական համակարգերի համաշխարհային շուկայի 80%-ն է զբաղեցնում, ընկերության հիմնական եկամուտն առցանց գովազդից է ստացվում: Google-ին է պատկանում նաեւ աշխարհի ամենահայտնի տեսահոսթինգը` YouTube-ը, փոստային Gmail ցանցը, Google+ սոցիալական ցանցը, նա նաեւ ստեղծել է բջջային սարքերի Android համակարգը։




























