Բրուքլինյան հասիդ, համայնքի առաջնորդներից մեկը՝ Նեեմիա Վեբերմանը դատապարտվել է 103 տարի ազատազրկման՝ անչափահասների հանդեպ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար:
Վեբերմանը այսպես կոչված «համեստության վերահսկման կոմիտեի» անդամ էր, որը կոչված էր հետեւելու համայնքի աղջիկների վարքին, եւ ծնողներից պահանջում էր անչափահաս «կարգազանցներին» հանձել կրոնական խորհրդատուներին, որոնք, որպես կանոն, չունեին արտոնագրեր, բայց ծնողներից հսկայայական գումարներ էին կորզում, հայտնում է Associated Press-ը:
Վեբերմանի դեմ հայց է ներկայացրել 18-ամյա մի աղջիկ, ըստ որի՝ 12 տարեկանից սկսած, Վեբերմանը երեք տարի շարունակ իրեն ստիպել է սեռական հարաբերություններ ունենալ: Նախորդ տարի ձերբակալված 53-ամյա Վեբերմանը չի ընդունել մեղքը եւ մտադիր է բողոքարկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մանկապղծության գործը Նյու Յորքում լայն արձագանք է ստացել նաեւ այն բանի պատճառով, որ հասիդյան համայնքի ակտիվիստները փորձել են կաշառքով եւ սպառնալիքներով ճնշում գործադրել գործի վկաների վրա, որի արդյունքում նրանցից շատերը հրաժարվել են մասնակցել գործընթացին: Իսկ դատապարտյալի ազգականը ծծմբաթթու է լցրել րաբբի Նահեմ Ռոզենբերգի վրա, որը դեմքի եւ ձախ աչքի լուրջ այրվածքներ է ստացել: Րաբբին տուժածների կողմից թր եւ«թեժ գիծ էր» բացել բռնության զոհ դարձած աղջիկների համար:





























