Ավստրալիայում դատարանը պաշտպանել է Գերի անունով այժին, որին ոստիկանները բռնել էին Սիդնեյի Ժամանակակից արվեստի թանգարանի մոտ ծաղիկներ ուտելիս: Այժմ այծի տերը ստիպված չի լինի տուգանք վճարել իր կենդանու արարքի համար:

Խոսքը դեռ անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած դեպքի մասին է: Այծի տիրոջը տուգանել էին 460 դոլարով, որը այծը ծաղիկներ էր կերել: Տղամարդը բողոքարկել էր որոշումը, եւ դատավոր Քարոլին Բերքելլը այծի գործողություններում հանցակազմ չի գտել:

Նա հիմնավորված չի համարել, որ այծը կանխամտածված է գնացել թանգարանի տարածք եւ կերել ծաղիկները: