2012թ-ի ողջ ընթացքում ՀՀ ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչությունը սպասարկել է 811 արտակարգ դեպքեր` նախորդ տարվա  556-ի փոխարեն:

Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին տարեկան հաշվետվության ժամանակ հայտնեց մարզային փրկարարական վարչության պետ, փոխգնդապետ Հրաչ Անտոնյանը:

Արտակարգ դեպքերի հետևանքով հաշվետու ժամանակահատվածում զոհվել է 34, վնասվածքներ ստացել 338 քաղաքացի: Թեև ողջ տարվա ընթացքում գրանցված վիրավորների թիվն 112-ով ավելի է, քան 2011 թվականի ընթացքում գրանցված վիրավորներինը, փոխարենը 2012 թվականին քիչ են զոհերը՝ 34 քաղաքացի, նախորդ տարվա 55-ի փոխարեն:

Ի դեպ, NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ, նշված դեպքերի գերակշռող մասը եղել են տեխնածին բնույթի՝ հիմնականում հրդեհներ, այնուհետ սոցիալ-կենցաղային բնույթի, որի հետևանքով մարզում զոհվել  է  20 մարդ:

Այսպիսով, 2012 թվականին Լոռիի մարզի տարածքում գրանցվել է արտակարգ դեպքերի զգալի աճ:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am