Միլիարդատեր Դոնալդ Թրամփը դիտարկում է ամերիկյան ամենահեղինակավոր թերթը՝ The New York Times-ը գնելու հարցը: Նա արդեն մի քանի հանդիպումներ է ունեցել, գրում է New York Magazine-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին:
Թրամփի եւ թերթի բաժնետոսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր Սուլցբերգերի հանդիպման մանրամասներ չեն հաղորդվում: The New York Times-ի սեփականատիրոջ փոփոխության մասին լուրերը վաղուց են պտտվում, հնարավոր գնորդների թվում նշվում էր նաեւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի անունը:
Ընդ որում, պարզ չէ, խոսքը հայտնի թերթի, թե՞ ամբողջ The New York Times Company մուլտիմեդիա ընկերությունը գնելու մասին է, որն ընդգրկում է նաեւ The International Herlad Tribune-ը եւ The Boston Globe-ը, նրանց կայքերը եւ բջջային հայտնի հավելվածները:




























