Հունվարի 23-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան փողոցի թիվ 34ա շենքի 17-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբի հատակին հայտնաբերվել է 1925թ. ծնված Օֆելյա Գրիգորյանի դին:





























