ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառել իր մասնակցությունը նախագահական ընտրություններին, սակայն Պուտինի հետ մրցակցել նա չի պատրաստվում: Bloomberg-ի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ իր եւ պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինի միջեւ մրցակցությունը բացառվում է:

«Ես կարծում եմ, որ դա ճիշտ չէր լինի: Ես կարծում եմ` դա անհնար է»,- հայտարարել է նա, ի պատասխան  2018 թվականի ընտրություններին նրա եւ Վլադիմիր Պուտինի միջեւ մրցակցության հնարավորության վերաբերյալ հարցին: «Մենք պատկանում ենք միեւնույն քաղաքական ուժին, ինչո՞ւ համար մրցակցել»,- հռետորական հարցադրում է արել կառավարության ղեկավարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ընդ որում ՌԴ վարչապետը հայտարարել է, որ երբեք չի բացառել կրկին նախագահ առաջադրվելու հնարավորությունը, բայց ընդգծել է, որ ամեն բան կախված կլինի իր որոշումից եւ նրանից, թե ինչպես կդասավորվի իշխող ուժի քաղաքական  ճակատագիրը: