Դեկտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է  3,2%-ով, որը մի փոքր բարձր է իդելալկան եվրոպական չափանիշից` 2,5%:

Պարենամթերքի մասով գնաճը մի փոքր է ցածր ընդհանուր ցուցանիշից` «ընդամենը» 3,0%, իսկ ահա ծխախոտի եւ ալկոհոլի գներն աճել են  4,4%-ով: Դիտարկենք որոշ ապրանքատեսակների մասով մանրածախ գները մայրաքաղաքի օրինակով:

Գների մոնիտորինգը ներռում է  470 ապրանքատեսակ, որից 154-ը պարենամթերք են, այդ թվում` ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ: Հետաքրքիր պատկեր է մսամթերքի գների առումով: Տարվա ընթացքում ոչխարի մսի մեկ կիլոգրամի գինը նվազել է 1212,6  դամով կամ 30,6%-ով:  Ի դեպ, որոշակի ավելացել է խոշոր եղջրավոր անասունների քանակը` 4,9%-ով: Հնարավոր է` հենց դրանով էլ պայմանավորված է տավարի մսի բացառիկ անկումը` 123,5  դրամով կամ 4,7%-ով:

Փոխարենը թանկացել են խոզի միսը` կիլոգրամը 354,9 դրամով կամ 11,1% -ով եւ հավի միսը` 218 դրամով կամ 24,7%-ով:

Բանջարեղենի խմբում նկատելի էժանացել է կարտոֆիլի մանրածախ գինը`  կիլոգրամի դիմաց 67,2 դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 31,0%-ով:

Ուշագրավ է, որ շաքարի միջին գները տարվա ընթացքում նվազել են 9,6%-ով, որն ունի իր բացատրությունը: ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության տվյալներվ` շաքարի միջին ինդեքսը նվազել է 17,1%-ով:

Նույն կազմակերպության տվյալներով, նվազել են նաեւ բուսական յուղի` 10,7% եւ հացահատիկային կուլտուրաների ինդեքսները` 2,4%: Սակայն մեզ մոտ քամին միջազգային միտումներին հակառակ է փչում: Բուսական յուղի միջին մանրածախ գինը մեկ տարվա ընթացքում ավելացել է  5,0%-ով, բարձր տեսակի հացի գինը` 8,6%-ով: