Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայր Դավոսում այսօր՝ հունվարի 23-ին մեկնակել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ավանդական՝ 43-րդ համաժողովը: Մասնակցում են մոտ 50 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիաի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Հայաստանը վերջին տարիներին Դավոսի համաժողովին չի ներկայանում;
Համաժողովի խորագիրն է՝ «Ճկուն դինամիզմ» (Resilient Dynamism); Սա արտացոլումն է այն մոտեցման, որ տնտեսության մինչճգնաժամային աճի տեմպը մոտ ապագայում վերականգնել հնարավոր չէ, իսկ բիզնեսը պետք է փնտրի աճի նոր աղբյուրներ:
Համաժողովում քննարկվելու են նաեւ «արաբական գարնան» դասերը՝ ելույթ կունենան Լիբիայի, Եգիպտոսի, Թունիսի եւ Մարոկկոյի վարչապետերը:




























