Իրաքի մզկիթում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն. Զոհվել են ավելի քան 35 մարդ:

Ըստ AFP-ի, Տուզ-Խուրմաթու քաղաքի շիական մզկիթում պայթյունը եղել է այն ժամանակ, երբ այնտեղ թաղման արարողություն էր ընթանում:

Այս միջադեպը վերջին օրերի ահաբեկչական ակտերի շարունակությունն է, որի զոհերի թիվն արդեն հասել է մի քանի տասնյակ մարդու: Միայն հունվարի 22-ին մի քանի պայթյունի հետեւանքով զոհվել է 17 մարդ: