Իրաքի հյուսիս-արեւելքում հունվարի 23-ին որոտացած պայթյունի զոհերի թիվը, ըստ նոր տվյալների, հասել է 42-ի, եւս 7 մարդ վիրավորվել է: Նախկինում հաղորդվում էր 35 զոհի եւ 70 վիրավորների մասին:

Ոստիկանության տվյալներով, մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Տուզ-Խուրմաթու քաղաքի մզկիթում, որտեղ սգո արարողություն էր ընթանում: Վիրավորների մեջ է Ալի Հաշիմ Մուխտարը` «Իրաքյան թուրքմենների ճակատի» ղեկավարներից մեկը: Մզկիթում սգում էին նրա հարազատի մահը:

Այս միջադեպը շարունակել է ահաբեկչությունների շարքը, որի զոհերը վերջին օրերին տասնյակ մարդիկ էին դարձել: