2012թ. ընթացքում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իրականացրել է 17 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 3 պետության ղեկավար, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատարել է 5 այց, Հայաստան է ժամանել այլ երկրների խորհրդարանի 3 ղեկավար, վարչապետն իրականացրել է 5 այց, Երեւան է ժամանել 2 երկրի վարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կատարել է 44 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 27 երկրի արտգործնախարար եւ միջազգային կազմակերպության ղեկավար։
Փոխայցելություններն արդյունավետ են եղել ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ստորագրված հարյուրհինգ միջազգային պայմանագրերի եւ այլ փաստաթղթերի առումով։
2012թ. ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 4 պետության հետ:
Հայաստանն արտաքին աշխարհի համար շարունակել է մնալ որպես վստահելի եւ կանխատեսելի գործընկեր, բազմաթիվ են եղել Հայաստանի վերաբերյալ դրական հրապարակումները հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում:





























