ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը երկրի դեֆոլտը կանխելու փոխզիջումային օրինագիծ է ընդունել:
Փաստաթուղթը վերացնում է պետպարտքի սահմանը բարձրացնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես այն կառավարությանը թույլ է տալիս պարտք վերցնել մինչեւ մայիսի 19-ը եւ վճարել միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչը երկրին հնարավորություն կտա խուսափելու տեխնիկական դեֆոլտ հայտարարելուց: Ենթադրվում է, որ մինչեւ մայիս իշխանությունները կարող են պետպարտքի խնդրին բոլորին ձեռնտու լուծում գտնել, հայտնում է «Էխո Մոսկվին»:
ԱՄՆ-ի պետպարտքի սահմանը 16,4 տրիլիոն դոլար է, վերջին անգամ այն բարձրացվել էր 2012թ. հունվարի վերջին:




























