Թել-Շեվիի բնկչուհի, 17-ամյա բեդուին կնոջը մեղադրանք են առաջադրել իր 40-ամյա ամուսնու սպանության համար: Մեղադրանքի մեջ ասվել է, որ պատճառը ամուսնու դաժան վերաբերմունքն է եղել:

Համաձայն մեղադրական վերջնագրի` առաջին ամուսնական գիշերն ամուսինը բռնի վերաբերմունք է ցուցաբերել կնոջ հանդեպ եւ բռնաբարել է նրան: Նա բողոքել է ծնողներին, որոնք էլ խորհուրդ են տվել նրան` ամուսնուն չմեղադրել նման դեպքերում: Այդ ժամանակ կինը որոշել է սպանել նրան, հաղորդում է NEWSru.co.il –ը` վկայակոչելով «Գաարեց»-ը:

Հաջորդ օրը նա ամուսնու հետ այգի է գնացել: Կինը խնդրել է ամուսնուն իրեն տալ վերարկուն, ապա խնդրել է նրան պառկել խոտերի վրա, ձեռքերը դնել գլխի ետեւում եւ փակել աչքերը, քանի որ նա ցանկանում է համբուրել նրան: Երբ ամուսինը փակել է աչքերը, նա մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել նրան, հետո սկսել է հարվածել ոտքերով: Այնուհետեւ շտապ օգնություն է կանչել, ինչպես նաեւ հաղորդել է հորը, որ սպանել է ամուսնուն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեղադրյալը մինչ այդ էլ, չնայած նրա երիտասարդ տարիքի, ամուսնացած է եղել եւ նրա նախորդ ամուսնությունն եւս անցանկալի է եղել: