Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը վախենում է , որ Սերժ Սարգսյանը Անդրեաս Ղուկասյանի  հետ չնստի հացադուլի: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին հրավիրված ասուլիսին ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Նրա խոսքով, վարակի պես մի բան է հացադուլը: «Սիրուն չի լինի, որ Պուտինը գնա այնտեղ Անդրեասի կողքին կամ էն դիմացի պատի տակ ջրի շշերի մոտ: Մի քիչ ուրիշ ձեւով կնայվի: Հետո ինքը բոլոր դեպքերում պետական սիմվոլ է, չէ՞»,- նշեց Վարդան Սեդրակյանը:

Նա կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյաանը հաստատ կմիանա հացադուլին, քանի որ փորձ ունի: «Բագրատյանին դժվար է ասել: Պարույր Հայրիկյանը  բացահայտ ասաց, որ իր առողջության համար կմիանա: Արամ Հարությունյանը ասում ա` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ:Ես  հեռու եմ նման բաներից: Նույնիսկ խորհուրդ են տվել մի քանի օր պաս պահել,բայց, թե ֆիզիկապես, թե գաղափարապես անհնարին է: Ես այդքան կամքի ուժ չունեմ»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը: Ինչպես նաեւ փոխանցեց, որ Անդրեաս Ղուկասյանին այցելության ընթացքում նրան ասել է, որ ծայրահեղ քայլի է դիմում եւ հորդորել է դադարեցնել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am