Հնդկական աջ` «Շիվ Սեն» կուսակցության ներկայացուցիչները դանակներ են բաժանել կանանց եւ սովորեցրել են նրանց ինքնապաշտապանվել` բռնաբարողներին դիմակայելու համար:

Կուսակցության ներկայացուցիչները սկսել են բաժանել սառը զենքը հունվարի 23-ին Մումբաիում կայացած  ընդունելությանը: Նրանք նախատեսել են ընդանուր առմամբ  քսանմեկ հազար դանակ բաժանել հնդկական կենտրոնական Մախարաշտրա նահանգում:

«Այնպես, ինչպես մթերքն եք կտրում, այնպես էլ կտրեք այն մարդու ձեռքը, ով կհանդգնի դիպչել ձեզ»,- կանանց տեղեկացրել է կուսակցության տեղական բաժնի ներկայացուցիչ Աջայ Չոդխարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ հնդկական հասարակության մեջ կանանց անվտանգության խնդիրը հրատապ է դարձել Դելիում ավտոբուսի մեջ 23-ամյա ուսանողուհու բռնաբարությունից հետո: Աղջիկը երեք անգամ վիրահատվել էր, սակայն մահացել էր ստացված վնասվածքներից: Այդ հանցագործությունը հասարակության մեջ լայն բողոքի տեղիք է տվել` Հնդկաստանի շատ քաղաքներում անցկացվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք ուղեկցվել են ոստիկանների հետ բախման դեպքերով: Մարդիկ պահանջել են ոչ միայն գլխատել բռնաբարողներին, այլ նաեւ միջոցներ ձեռք առնել` կանանց հանդեպ բռնի վերաբերմունքի դեմ պայքարի համար: