Շնորհակալություն իմ բլոգի բոլոր արձագանքների եւ մեկնաբանությունների համար` թե դրական եւ թե բացասական: Այդ մասին գրել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը` մեկնաբանելով նախօրեին իր բլոգում արված գրառման արձագանքները:
Նշենք, որ այդ գրառումից հետո թե ընդդիմության, թե իշխանության ճամբարից հայտարարություն հնչեցին, որ դեսպանը խախտում է դիվանագիտական էթիկետը:
«Բլոգը եւ շեշտադրում է համատեղ այն մեծ աշխատանքը, որ իրականացրել ենք Հայաստանում 2012 –ին ու այս տարի էլ շարունակելու ենք` քաղաքականության, տնտեսության եւ առեւտրի, ռազմական, մշակութային ու կրթական ոլորտներում, եւ թե ներառում է ընտրություններին առնչվող որոշ հարցերի ուսումնասիրություն, ներառյալ այն հարցերը, որ Հայաստանի գործընկերներն են տալիս` տարբեր մասնակիցների հետ հանդիպելիս եւ ընտրապայքարին հետեւելիս»,- նշել է դեսպանը:
Վերջինիս խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանն ինքը հետաքրքիր դիտարկում ներկայացրեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` «Իհարկե, ընտրությունները մենք մեզ համար ենք անցկացնում, բայց մենք գործում ենք միջազգային հանրության տիրույթում, եւ շատ ցանկալի ու նույնիսկ անհրաժեշտ պահանջ է, որպեսզի այդ հանրության անդամները քեզ համարեն իրենցից մեկը»: Կարծում եմ` այստեղ ամեն ինչ շատ լավ ձեւակերպված է: Մենք երկուստեք փորձում ենք ավելի լավ հասկանալ միմյանց տեսակետները, նպատակով, որ խորացնենք մեր ընդհանուր արժեքները եւ ընդհանուր ընկալումները»,- նշել է դեսպանն ու հավելել. «Այդ ոգուն համապատասխան` շարունակեք ազատորեն կիսել ձեր տեսակետները: Ինձ դուր եկավ Չերչիլի ցիտատը` լավատեսը հնարավորություն է որոնում: Հենց այդ միտումն է ինձ մղում շարունակաբար որոնել ու քաջալերել ՄԹ-ի ու Հայաստանի միջեւ ավելի սերտ կապեր»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























