2012թ. ընթացքում իրականացված աշխատանքները նպատակաուղղված են եղել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների (ԱԳԳԾ) 2011-2013թթ. ծրագրի իրականացմանը, համագործակցությանը արտակարգ իրավիճակների կառավարման, խաղաղապահության, հանրային դիվանագիտության եւ պաշտպանական քաղաքականության բնագավառներում: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում:
Մարտի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց և ելույթ ունեցավ «Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան» ձեւաչափով հանդիպմանը:
Սեպտեմբերի 6-ին Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որին ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Խորհրդի հանդիպմանը:
Մայիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայացած Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը։
Նոյեմբերի 1-8-ը Հայաստանում անցկացվեց «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը։





























