Ավստրալական ընկերությունը հավաստիացրել է, որ հայտնաբերել է բավարար պաշարներով նավթահանքն, որն Ավստրալիային միշտ կարող է նույն հորիզոնականի վրա պահել Սաուդյան Արաբիայի հետ:

Բրիսբենում տեղակայված Linc Energy ընկերությունը ներկայացրել է երկու անկախ խորհրդատուների գնահատականը` DeGolyer and MacNaughton ընկերությունը Կուբեր Պեդի քաղաքի մոտ Արկարինգա ջրավազանում վառելանյութի պաշարները գնահատել է  103 մլրդ բարել, իսկ Gustavson Associates խորհրդատվական ընկերությունը դրանք գնահատել է233 մլրդ բարել, որը գրեթե հավասար է Սաուդյան Արաբիայի նավթային պաշարների հաստատված գնահատականին (263 մլրդ բարել) հայտնում է Russia Today-ը:

Ամեն դեպքում Արկարինգան կարող է ավելի շատ նավթային պաշարներ պարունակել, քան մնացած ավստրալական նավթահուներն իրար հետ վերցրած եւ կարող է Ավստրալիային դարձնել լիովին էներգետիկ անկախ պետություն: