Ըստ Bloomberg-ի աշխարհի ամենահարուստ մարդը դարձել է մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմ Էլուն, որի հիմնական ակտիվը Grupo Carso հոլդինգային ընկերությունն է: Նրա կարողությունը հաշվվում է 78,1 մլրդ դոլար: Երկրորդ տեղը զբաղեցրել է Microsoft կորպորացիայի նախկին ղեկավար Բիլ Գեյթսը, որի կարողությունը 64,1 մլրդ դոլար է:
Երրորդ հորիզանականը բաժին է ընկել իսպանական ձեռնարկատեր Ամանսիո Օրտեգային, որը նախկինում ղեկավարել է Inditex բիզնես խումբը, եւ տիրապետում է Zara, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull and Bear, Zara Home, Stradivarius եւ Uterque տեքստիլ բրենդներին: Գործակալության հաշվարկով` նրա կարողությունը կազմում է 59,1 մլրդ դոլար: Չորրորդ տեղը զբաղեցրել է Ուորեն Բաֆեթը` 51,9 մլրդ դոլար կարողությամբ:
Google-ի սեփականատեր Սերգեյ Բրինը 21,9 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 29-րդ տեղը: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 14,2 մլրդ դոլարով 61-րդ տեղում է:
100 ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել են տասներկու ռուսներ: Նրանցից ամենահարուստը զբաղեցրել է ընդամենը 36-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը պարբերականը գնահատել է 19,8 մլրդ դոլար: Այդ հորիզոնականը զբաղեցրել է «Գազպրոմինվեսթհոլդինգ»-ի ղեկավար Ալիշեր Ուսմանովը: «Ռենովա» ընկերության տնօրենների խորհրդի խմբի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը, որը ռուս-բրիտանական համատեղ ՏՆԿ-ՎՌ ընկերությունից գնելով «Ռուսնավթի» 100% բաժնետոմսերը, դարձել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը` 18,2 մլրդ դոլար կարողությամբ, Bloomberg-ի ընդհանուր ցուցակում զբաղեցնում է ընդամենը 42-րդ տեղը:




























