Մեքսիկայի գերագույն դատարանն ազատ է արձակել 2005թ.-ին 96-ամյա ազատազրկման դատապարտված Ֆլորենս Կասեին։ Մեքսիկայում նրան մեղավոր են ճանաչել մարդկանց առեւանգման մեջ, սակայն դատական գործընթացում տեղ գտած թերությունները եւ Ֆլորենսի մեղքի կասկածելի ապացույցները միջազգային սկանդալի առիթ էին դարձել։ Le Figaroի փոխանցմամբ՝ այն պատճառ էր դրաձել Մեքսիկայի եւ Ֆրանսիայի դիվանագիտական հարաբերությունների վատացման։
38-ամյա Ֆլորենսի գործի վերանայման համար պահանջվել է 7 տարի։ Այսօր արդեն Կասեն ազատ է արձակվել, եւ արդե Փարիզի ճանապարհին է, գրում է Associated Press-ը։
Նշենք, որ Կասեն սիրային կապ է ունեցել մարդկանց առեւանգմամբ զբաղվող մեքսիկական հանցավոր խմբավորման պարագլուխ Իսրայել Վալյարտայի հետ։ Այդ կապը պատճառ է հանդիսացել, որպեսզի նրան էլ մեղադրեն մարդկանց առեւանգման մեջ։





























