«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«- Վերջին օրերին կրկին ակտիվացան խոսակցությունները վարչապետի պաշտոնանկության մասին։ Վերլուծություններ կային, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ կարվի, խոսվում է, որ Դուք կրկին փորձում եք վարչապետ դառնալ, բայց չի ստացվում։ Որքանո՞վ են հիմնավոր այս խոսակցությունները։
- Ես հասկանում եմ ինչու այդ խոսակցությունները սրվեցին, դա կապված է նախագահական ընտրությունների հետ, որ դրանից հետո ձեւավորվելու է նոր կառավարություն։ Ես իմ կարծիքը չեմ փոխել, որ ասել էի՝ միտք չունեմ վարչապետ դառնալ, իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ես դրանք ուղղակի խոսակցություններ եմ համարում։ Նորմալ աշխատում է վարչապետը, եւ որեւէ հարց մեր կուսակցության գործադիր մարմնում չի քննարկվել»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»։





























