Էկվադորում տեղատարափ անձրեւները ոսկու հանքի փլուզման պատճառ են դարձել: Ողբերգության զոհ է դարձել 12 մարդ, մոտ 20 մարդ վնասվածքներ է ստացել:

Դեպքը կատարվել է Ասուայ նահանգում, որտեղ հեղեղները սկսվել էին նախորդ գիշերվանից, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հանքում եւ շրջակայքում որոնողական աշխատանքներ են տարվում: Փրկարարական գործողությանը մասնակցում են 200-ից ավելի զինծառայողներ եւ ոստիկաններ, մի քանի հարյուր ուղղաթիռներ եւ ծանր շինտեխնիկա են գործի դրվել ավերակները մաքրելու համար: