Աթենքում ոստիկանությունը ուժով ցրել է ցույցի դուրս եկած մետրոյի աշխատողներին, որոնք արդեն ութ օր է` հրաժարվել են աշխատել:

Աշխատավարձի նվազեցման դեմ դուրս եկած մոտ 90 ցուցարարներ բարիկադավորվել էին Աթենքի մետրոյի դեպոներից մեկում: Ոստիկանության կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում կալանավորվել են առնվազն տասը մարդ:

Աթենքի մետրոյի աշխատողների ցույցին աջակցել է ավտոբուսների եւ երկաթգծերի վարորդների արհմիությունը, հաղորդում է BBC  ռուսական ծառայությունը:

Հունաստանի իշխանությունները հունվարի 24-ին հայտարարել են, որ իրենց համար ոչ շահավետ վարձատրության համակարգի ընդունման դեմ ցույցի ելած Աթենքի մետրոյի աշխատողների ցույցը ցրելու համար կդիմեն ծայրահեղ միջոցների:

Ինչպես հայտարարել են կառավարությունում` ցուցարարներին կստիպեն աշխատանքի դուրս գալ «քաղաքացիական մոբիլիզացման» ճանապարհով: Այն նախատեսում է շտապ հեռացնել այն աշխատողին, ով չի դադարեցնի ցույցը, հաղորդումէ «Բիզնես-ՏԱՍՍ»-ը:

Նույն օրը Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ չի կատարելու Աթենքի մետրոյի եւ այլ տրանսպորտային տեսակների աշխատողների պահանջները: Կառավարությունը չի վերանայելու այն որոշումն, ըստ որի տրանսպորտայինների աշխատավարձը զգալի չափով կրճատվել է դրանց` վարձատրության միսնական պետոլորտի ցանց անցնելու պատճառով: