Լեհաստանի քաղաքացին փայտից եւ պարաններից պատրաստված լաստանավով Պապուա Նոր Գվինեայից Տորեսի նեղուցով Ավստրալիա է ուղեւորվել` ավստրալական իշխանություններից ապաստարան խնդրելու համար: Համարձակ ծովագնացը ճանապարհ է ընկել փոթորկոտ եղանակային պայմաններում:

Ինչպես հաղորդել է  West Australian պարբերականի համացանցային պորտալը, «հաջողակ» լեհը ճանապարհ է ընկել Պապուա Նոր Գվինեայի Դարու կղզուց` չնայած, որ ծովի ալիքները փոթորկի ժամանակ հասել են 1,5 մետրի:

Քաջ լեհը չէր թաքցրել իր մտադրությունները Դարուի ոստիկանությունից, դրա համար  մոտակա կղզիների բնակիչներն ու Ավստրալիայի իշխանությունները սպասել են օտարերկրյա քաղաքացու գալուստին: Համարձակ ճանապարհորդի որոնողական աշխատանքների համար ուղարկվել է Ավստրալիայի արտակարգ իրադրությունների ուղղաթիռը (AMSA), քանի որ իշխանությունները անհանգստացել են նրա անվտանգության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Լեհի ճանապարհորդությունը բարեհաջող ավարտ է ունեցել. 50 կիլոմետր լողալուց հետո լաստանավը հասել է Սայբայ կղզու ափերին, որը այդքան էլ հեռու չէ գվինեական ափերից, բայց հանդիսանում է ավստրալական տարածք: Այն բանից հետո, երբ լեհն ողջ եւ առողջ հաղթահարել է մանգրենի թփերի արգելքը եւ տեղափոխվել է Թերսդի Այլնդ կղզի, նա կալանավորվել է ոստիկանության կողմից: Ներկա պահին պարզվում են պատահարի հանգամանքները: