ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Դավոսում սպառնացել է նստացնել Google-ի հիմնադրին, իսկ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, ամեն դեպքում, զգուշացրել է, որ դա կատակ է:

«Եղել է, օրինակ, այսպիսի զվարճալի պահ: Մի օտարերկրացի Մեդվեդեւին ասել է.  «Դուք մեծ սխալ եք թույլ տվել` Սերգեյ Բրինին ( Google-ի հիմնադրին) Իսրայել թողնելով»: «Այժմ մենք նրան կձերբակալեինք,- ասել է Դմիտրի Անատոլեւիչը: - Այն ժամանակ մեզ մոտ ժողովրդավարություն էր, իսկ այժմ` ռեպրեսիվ պետություն է», - Դվորկովիչի խոսքը մեջբերել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Այնուհետեւ լրագրողների հետ հարցազրույցում փոխվարչապետը պարզաբանել է, որ դա կատակ է եղել:

Ըստ  «Ուտրո.ռու»-ի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերգեյ Բրինի միջեւ փոխհարաբերություններն երկար պատմություն ունեն: Նախագահ լինելով` 2010 թվականի հունիսին Դմիտրի Անատոլեւիչը այցելել է ԱՄՆ-ի արեւմտյան ափ, մասնավորապես Սիլիկոնի հովիտ, որտեղ ոգեշնչվել է Սկոլկովոյի ռուսական ինովացիոն կենտրոնի զարգացման համար: Այդտեղ Մեդվեդեւը` հնարավորություն ունենալով տեսնել Բրինին, այցելել է միայն  Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտին:

Ապա The Wall Street Journal թերթում գրառում է հայտնվել, որում Սերգեյ Բրինն իր հերթին Ռուսաստանի մասին լավ չի արտահայտվել` օրինակ, երկիրն անվանել է  «Չնապատ Նիգերիա»,իսկ իշխանությանը` բանդա, որը վերահսկում է համաշխարհային էներգետիկան: Բրինն ապրել է Մոսկվայում ԽՍՀՄ ժամանակահատվածում, իսկ  1979 թվականին վեց տարեկան հասակում ծնողների հետ հեռացել ԱՄՆ: