Իսպանիայում ձերբակալվել է «ռուսական մաֆիայի» պարագլուխը, հունվարի 25-ին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Ոստիկանությունն առավոտյան գործողություն է իրականացրել Լյորետ-դե-Մար քաղաքում եւ ձերբակալել չորս կասկածյալների, հաղորդում է La Vanguardia-ն:

Ոստիկանների կողմից ձերբակալված անձանց մեջ է նաեւ ոմն Անդրեյ Պետրով, վերջինս մեղադրվում է երկու տարում ավելի քան 50 մլն եվրո գումար լվացելու մեջ:

Խուզարկության ժամանակ նրա տանից Կալաշնիկովի ինքնաձիգ է հայտնաբերվել: Քննության տվյալներով, խմբավորման գործունեության մեջ բազմաթիվ ոլորտներ են եղել` ռեստորաններ, խանութներ, ավտոլիցքավորման կայաններ, անշարժ գույք ողջ Կատալոնիայով մեկ: Հունվարի 28-ին ձերբակալվածները կանգնելու են դատարանի առջեւ: Պետրովին նաեւ կասկածում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ: