Իտալիայի հյուսիսում ուրբաթ 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գանցվել Իտալիայի հյուսիսում: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Տոսկանա եւ Էմիլիա-Ռոմանիա շրջաններում, որոնք տուժել էին նաեւ անցած տարի գարնանը տեղի ունեցած երկու  ավերիչ երկրաշարժերից:

ԱՄՆ երկրաբնական ծառայությունը (USGS) հայտնել է   5,0 մագնիտուդի մասին: Հիպոկենտրոնը գտնվել է  4,8 կմ խորության վրա`  Պարմա քաղաքից 60 կմ հեռավորության վրա, հաղորդում է «Ռոսբալտը»:

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել: