Apple-ը դադարել է աշխարհի ամենաթանկ ըներությունը լինելուց: Նրանից առաջ է անցել ԱՄՆ-ի նավթագազային Exxon Mobil ձեռնարկությունը: Նոր iPhone-ի եւ iPad-ի պահանջարկն ավելի քիչ է եղել, քան նախկինում:

Ըստ հունվարի 25-ին կայացած աճուրդի արդյունքների` Exxon Mobil ընկերության բաժնետոմսերի գումարային արժեքը կազմել էր 417 միլիարդ դոլար: Իսկ Apple-ի արժեթղթերը նվազել էին երկու տոկոսով` ընդհանուր արժեքը նվազեցնելով մինչեւ 415 միլիարդ դոլարի:

Մինչդեռ Exxon Mobil-ի արժեթղթերը թանկացել են 13 ցենտով, դա ընկերությանը թույլ է տվել իր շուկայական կապիտալիզացիան բարձրացնել մինչեւ 417 միլիարդ դոլարի, հաղորդում է Reuters-ը:

«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ այդ երկու հսկաների մրցապայքարն առաջին անգամ չէ տեղի ունենում: Առաջին անգամ  2011թ. էին «խնձորականները» առաջ անցել Exxon Mobil-ից եւ դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը: Մինչեւ 2012թ. սկիզբն այդ կոչումը մի ընկերությունից փոխանցվել էր մյուսին, սակայն Apple-ին հաջողվել էր մնալ առաջատար։