Վենեսուելայի հյուսիս-արեւմուտքի Լարա նահանգի բանտում հունվարի 25-ին անկարգություններ են տեղի ունեցել: Բժիշկները հայտնել են 50 զոհերի եւ 90 վիրավորների մասին:
Agence France-Presse-ը գրում է, որ նրանց մեծ մասը հրազենային վնասվածքներ են ստացել: Բանտի աշխատակազմից հնարավոր տուժածների մասին չի հաղորդվում:
Վենեսուելայի Ուղղիչ հիմնարկների համար պատասխանատու նախարարը հայտնել է, որ բանտարկյալներն ապստամբել էին, երբ անօրինական զենքի առգրավման նպատակով բանտի տնօրինությունը խուզարկություն էր սկսել:
Lenta.ru-ն գրում է, որ Վենեսուելայի բանտերը լեփ-լեցուն են: 14 հազար բանտարկյալի համար նախատեսված ուղղիչ հիմնարկներում իրականում գտնվում է 50 հազար մարդ:





























