Հայիթիում հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած խոշոր ավտոպատահարի հետեւանքով 22 մարդ զոհվել, 30-ը վնասվածքներ են ստացել։

Ըստ AFP-ի, դեպքը տեղի է ունեցել Հայիթիի հյուսիսային հատվածում։ Ուխտավորների տեղափոխող բեռնատարն անհայտ պատճառով դուրս է եկել  ճանապարհից  եւ ընկել ձորը։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Հայիթիում մեծաքանակ զոհերով վթարները հազվադեպ չեն։ 2012-ի ապրիլին խոշոր պատահարի հետեւանքով 20-ից ավելի մարդ էր զոհվել։ Նույն տարվա հունվարին 23 մարդ էր զոհվել, երբ բեռնատարի վարորդը կորցրել էր ղեկավարումը եւ բախվել միկրոավտոբուսին։