Շվեյցարիայի Դավոս քաղաքի երկինք երկու կարգազանց ինքնաթիռ են ներխուժել, որը Համաշխարհային տնտեսական ֆորումի պատճառով փակ է։ Երկու դեպքում էլ երկինք են բարձրացվել F/A-18 երկու կործանիչներ։

Շվեյցարական բանակի օպերատիվ շտաբի ղեկավարության մամուլի քարտուղար Շտեֆան Հեֆերի խոսքով՝ առաջին միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ին, երկրորդը՝ 25-ին։ 

Մի ինքնաթիռին կործանիչներն ուղեկցել են այնքան ժամանակ, մինչեւ այն լքել է թռիչքների համար փակ տարածքը, մյուսին ստիպել են վայրէջք կատարել Սամեդան քաղաքի օդակայանում։

Ֆորումում ոչինչ չգիտեն այդ մասին, հայտնում է «ԱիՖ»-ը։

Հունվարի 23-ին Դավոսում բացվել է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որին մասնակցում են քաղաքական եւ գործարար շրջանակների հազարավոր ներկայացուցիչներ։ Այն կշարունակվի մինչեւ հունվարի 27-ը։