Կանադայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 80 ավտոմեքենաներ են բախվել, 7 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։
Ավտովթարը տեղի է ունեցել հունվարի 25-ին Օշավա քաղաքի թիվ 401 մայրուղում, որը Տորոնտոյից 50 կմ հեռու է գտնվում։
Բեռնատարների, թեթեւ մարդատար ավտոմեքենաների եւ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վթարն արգելափակել է մայրուղու երթեւեկությունը։ Վթարված մեքենաների շարքը 1,5 կմ է ձգվում։
Վթարի ականատեսները պատմում են օրվա ժամը 3-ից հետո եղանակային պայմանների կտրուկ վատացման մասին, գրում է LifeNews-ը։
Փրկարարական ծառայությունները փորձում են հասնել ավտոմեքենաներին, որոնցում դեռ կարող են տուժածներ լինել։





























