Թայլանդի բնակիչերը որոշել են օգուտ քաղել նրանից,  որ իրենց երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը` Յինգլակ Չինավատը շատ է շրջում, ընդ որում` տարբեր մեքենաներով: Բնակիչների հետաքրքրությունը բարձրաստիճան տիկնոջ  մեքենաների, իսկ առավել կոնկրետ` դրանց համարների նկատմամբ, պայմանավորված է նրանով, որ որոշ երջանիկներ, դրանք օգտագործելով վիճակախաղում, շահել են:

Հայտնի է առնվազն չորս դեպք, երբ մարդիկ, հիշելով վաչապետի ավտոմեքենաների շարասյան համարները, դրանց շնորհիվ պետական վիճակաղում մեկ միլիոն թայլանդական բաթ (հարյուր հազար դոլար) են շահել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: