Անտարկտիդայում ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերվել. Կենդանի մնացածներ, ամենայն հավանականությամբ չկան: Ինքնաթիռը, որի խցիկում երեք կանադացիներ են եղել, անհայտացել էր հունվարի 24-ի գիշերը:

«Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Էլիզաբեթ լեռան (Mount Elizabeth) լանջին` գագաթից ոչ հեռու: Առավել հավանական է, որ ուղիղ հարվածից ոչ ոք կենդանի չի մնացել»,- հաղորդել է Նոր Զելանդիայի Փրկարարական համակարգող կենտրոնի (RCCNZ) ներկայացուցիչը:

Ըստ «Ուտրո.ռու»-ի, ինքնաթիռն անհայտացել է Անտարկտիդայի Թագուհի Ալեքսանդրայի լեռնային ծալքերի գոտում, որտեղ բացակայում են նորզելանդական փրկարարները: Հարավային բեւեռից դեպի Իտալիայի` Ռոսա ծովի արեւմտյան ափի անտարկտիկյան կայան  թռչող  Twin Otter մակնիշի ինքնաթիռը վթարային ռադիոփարոսին ազդանշան է սկսել տալ հունվարի 23-ին ժամը մոտ 20:00-ին: