Արտոնագրային վճարը «միջինացված» հարկ է եւ ունի մեծ առավելություններ: Այդ մասին այսօր՝ հունվարի 26-ին լրարողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Որպես հիմնական առավելություն՝ նա մատնանշեց պարզությունն ու կանխատեսելիությունը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են ատամնաբույժներն ու անշարժ գույքի ռիելթորները դժգոհում արտոնագրային վճարից, Գ. Մինասյանն ասաց, որ հիմնական խնդիրը շփումների մեջ է:
Նա նաեւ այսպիսի հաշվարկ ներկայարեց; Ատամնաբույժի համար առավելագույն վճարը ամսական 80 հազ. դրամն է: Ատամնաբույժներն աշխատում են ամսական 24 օր՝ օրական երկու հերթափոխով: Ստացվում է՝ ամսական 48 աշխատանքային հերթափոխ, կամ յուրաքանչյուր հերթափոխի գծով՝ 1700 դրամ: «Բավական երիտասարդ եք, որպեսզի իմանաք Երեւանի կենտրոնոմ ատամնաբուժակա ծառայությունն ինչ արժե, բայց զրուցեք տարեց մարդկաց հետ եւ ձեզ համար պարզ կլինի՝ արդյո՞ք 1 հերթափոխի համար 1700 դրամ վճարը բարձր է»,- ասաց Գ. Մինասյանը; Սակայն, ըստ Գ. Մինայսանի, այնուամենայնիվ փնտրում են մի այնպիսի «ձեւակերպում», որն ավելի ներդաշնակ կլինի իրավիճակին:





























