Եգիպտական Պորտ Սաիդում անկարգությունների արդյունքում արդեն 36 մարդ է զոհվել, այդ թվում` երկու ֆուտբոլիստ:
Մահվան դատապարտված ֆուտբոլասերների կողմնակիցների բախումների արդյունքում զոհվել է «Ալ Մասրի» ակումբի նախկին դարպասապահ Թամեր ալ Ֆահալն ու «Ալ Մարիհ» թիմի խաղացող Մուհամեդ ալ Դազուին:
Բժշկական ծառայությունների տվյալներով` զանգվածային անկարգությունների արդյունքում տուժել է 300 մարդ, նրանցից շատերը հրազենային վնասվածքներ են ստացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 26–ի առավոտյան դատարանը մահվան դատավճիռ էր կայացրել անցած տարվա փետրվարին մարզադաշտում զանգվածային ծեծկռտուք հրահրողների նկատմամբ:





























