Աֆղանստանի Կանդահար քաղաքի ճանպարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում զոհվել է 8 ոստիկան եւ 3 դատապարտյալ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Եւս 7 մարդ վիրավորվել է:

Իրավապահ մարմիների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել Պերո Կալարում` ձերբակալելով մի քանի կասկածյալ խռովորարաների: Ետ դարձի ճանպարհին էլ տեղի է  ունեցել պատահարը: BBC-ին տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 26-ին: