Եգիպտոսում հնարավոր է արտակարգ դրություն մտցվի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եգիպտոսի պաշտպանության ազգային խորհուրդը:

Նշենք, որ այս գիշեր հարյուրավոր մարդիկ Կահիրեում փորձել են ներխուժել ՆԳ նախարարության եւ Խորհրդատվական խորհրդի շենքեր: Շենքերը պահպանող ոստիականների ուղղությամբ քարեր ու շշեր են նետվել, իրավապահներն ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Սուեցում ոստիկանական տեղամասի վրա գրոհի արդյունքում մեկուսարանից 25 դատապարտյալ է ազատվել:

Հիշեցնենք, որ եգիպտական Պորտ Սաիդ քաղաքում հուզումներ եւ անկարգություններ էին սկսվել դատարանի վճռից հետո, որով մահվան էին դատապարտվում անցած տարի փետրվարին մարզադաշտում ծեծկռտուք հրահրած անձինք, որի ժամանակ 74 մարդ էր զոհվել: