Ինդոնեզիայի Սումատրա կղզում սողանքները 9 մարդու կյանք են խլել, 17 մարդ անհետ կորել է, հաղորդում է  AP-ին: Սողանքները գրեթե ծածկել են Թանջունգ Սանի գյուղը` վնասելով մոտ 20 բնակելի տուն:

Փրկարարներն արդեն դուրս են բերել տեղի հինգ բնակիչների մարմինները, ներկայումս 17 անհետ կորածների որոնողական աշխատանքներ են իրականացվում:Նշվում է, որ Ինդոնեզիայում սողանքները հաճախակի երեւույթներ են, հատկապես անձրեւային շրջանում: