Բրազիլիայի Սանտա Մարիա քաղաքի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել: Reuters-ի փոխանցմամբ, զոհերի թիվն անցնում է 90-ը:
Հաղորդվում է, որ հրդեհի պատճառը հրավառությունն է եղել: Ակումբում ընդհանուր առմամբ գտնվել է մոտ 2 հազար մարդ: Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:





























