Հայազգի գործարար Աղասի Զավարյանին պատկանող Պրահայի «Գեներալ» հյուրանոցը աշխարհի ամենահեղինակավոր ամերիկյան «TripAdvisor» ճամփորդական կայքէջի՝ «Ճամփորդների ընտրություն 2013» մրցույթում ճանաչվել է Չեխիայի մայրաքաղաքի լավագույն հյուրանոցը` բութիք (փոքր) հյուրանոցների կարգում:
Պրահայի մեծ կենտրոնում գտնվող այս հյուրանոցը 3-րդն է ճանաչվել Եվրոպայում եւ 7-րդը՝ աշխարհում:«Գեներալ» հյուրանոցը, որը «Hotelstars Union» դասակարգման եվրոպական համակարգից ստացել է «5 աստղ» դաս, ունի 20 բացառիկ կերպով կահավորված սենյակներ, որոնցից յուրաքանչյուրն անվանակոչվել է հայտնի զորավարների անուններով, այդ թվում նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով: 2012թ. «Գեներալ»-ը «TripAdvisor»-ից ստացել է գերազանցության վկայագիր:




























